Թուրքիան նախատեսում է 2022թ․ հրապարակել ապագա սահմանադրության տեքստը

136

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ 2022 թվականի առաջին կեսին իշխանությունները մտադիր են ժողովրդին ներկայացնել հանրապետության նոր սահմանադրության տեքստը:

«Սահմանադրությունը կլինի բաց և թափանցիկ աշխատանքի արդյունք: Մենք ակնկալում ենք, որ այն կպատրաստենք հաջորդ տարվա առաջին կեսին: Եվ մենք, անշուշտ, հաստատման համար այն կներկայացնենք ժողովրդին», ասել է նա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության համագումարի իր ելույթում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։