«Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և արաբական երկրների հետ»

80

Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոմիության և արաբական երկրների հետ`ելնելով այդ հարաբերություններում իր շահերից և ակնկալիքներից, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 7-րդ համագումարում:

«Թուրքիան կշարունակի հարաբերություններ կառուցել տարբեր պետությունների հետ` Ռուսաստանից ԱՄՆ, ԵՄ-ից մինչև արաբական երկրներ`հաշվի առնելով սեփական շահերն ու ակնկալիքները», Թուրքիայի ղեկավարը խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: