Բլինկեն. ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որ Թուրքիան չհեռանա դաշինքից

122

ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որ Թուրքիան չհեռանա դաշինքից, չնայած Անկարայի հետ ունեցած տարաձայնություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած «Անդրատլանտյան կապերի ամրապնդումը» թեմայով վեբինարի ժամանակ:

«Թուրքիան հին և արժեքավոր դաշնակից է: Մենք շատ շահագրգռված ենք «ամրապնդել» նրան ՆԱՏՕ-ում: Եվ մենք կարծում ենք, որ դա բխում է հենց Թուրքիայի շահերից», ասել է նա:

Բլինկենը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամների միջև կան տարաձայնություններ, բայց դաշինքը կարող է ուժեղանալ, եթե դրանք հաղթահարի: Բլինկենը անվանել է Թուրքիայի հետ հարաբերությունների հիմնական խնդիրներից մեկը 2017 թվականին Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագիրը: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: