Բայդեն. Մայիսի վերջերին ԱՄՆ-ն կունենա յուրաքանչյուր ամերիկացու պատվաստելու համար բավարար չափաբաժիններ

104

ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ մայիսի վերջերին կունենան պատվաստանյութերի բավարար չափաբաժիններ երկրում բոլորին նոր կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Մայիսի վերջերին մենք կունենանք մոտ 600 միլիոն չափաբաժին, որը բավական է յուրաքանչյուր ամերիկացու համար», ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Օհայո նահանգում։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան լրատվական ալիքներով: