ԱՀԿ. Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ավելի քան 75%-ը իրականացվում է 10 երկրներում

105

Միջազգային COVAX մեխանիզմի միջոցով կորոնավիրուսային պատվաստանյութերի առաքումների իրականացման հաջողությանը սպառնում է մեկ շնչի հաշվով բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներում պատվաստանյութերի մեծ պահանջարկը: Առայժմ պատվաստումների ճնշող մեծամասնությունը (76%) կատարվում է աշխարհի ընդամենը 10 երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է, որ COVAX մեխանիզմի միջոցով ավելի քան 32 միլիոն պատվաստանյութերի չափաբաժին արդեն առաքվել է «57 երկրների և տնտեսությունների»: ԱՀԿ-ն ակնկալում է, որ մինչև մայիս առաքումների ընդհանուր քանակը կկազմի 237 միլիոն չափաբաժին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: