AstraZeneca-ն հայտարարել է 79% արդյունավետության մասին

147

AstraZeneca-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը, որը պատրաստվել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ, արդյունավետության բարձր աստիճան է ցույց տվել ԱՄՆ-ում, Չիլիում և Պերուում կլինիկական փորձարկումների երրորդ փուլում:

Ըստ ընկերության, պատվաստանյութը արդյունավետ է եղել ախտանիշներով կորոնավիրուսի դեպքերի 79%-ի ժամանակ, և «100% պաշտպանում է ծանր հիվանդության ընթացքից`բարդություններով և հոսպիտալացումով»: Պարզաբանվում է, որ 65 տարեկանից բարձր հիվանդների շրջանում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 80%: