Վանդալիզմի էլի մեկ զոհը

152

Արմեն Առուստամյանի ՖԲ էջից, –

  Ամեն   անգամ  տեսնելով  , կամ  լսելով  « Վանդալիզմ  Երևանում » , «  Անհետացել  է  այս  կամ  այն  հուշարձանը » , չի  եղել   գրեթե   այնպիսի  մի  դեպք , որ  զայրույթից  ինչպես  ընդունված  է ասել ՝ ներսս   տակն  ու  վրա  չլինի :   Չէր  կարող  և  չի՛  կարող  չլինել  :  Չի  կարող    տակն  ու  վրա   չլինել  և   մեր   արժեքները  սիրող  ու  գնահատող , նրա  պահպանության   համար  մշտապես    բարձրաձայնող  ու  պայքարող  և    երևույթն  այս   դատապարտող  ու   սրտացավ   յուրաքանչյուր  հայի   հոգին  :  Ահա  և  հուշարձանագողին ,  ասել  է թե ՝ նույն  այդ  վանդալիստին  , կամ  վանդալիստներին   զոհ  գնացած  մի  կերտվածք  ևս . այս անգամ  էլ   անվանի  քանդակագործ , ՀՀ  Ժողովրդական  նկարիչ  ՍԱՐԳԻՍ   ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ  ու  ճարտարապետ   ՋԻՄ  ԹՈՐՈՍՅԱՆԻ     հեղինակած   գործերից  մեկը  , այն  է  ՝ բանաստեղծուհի   ՇՈՒՇԱՆԻԿ   ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ  շիրմարձանը   Երևանի  Կոմիտասի  անվան   զբոսայգում :  Եվ   սա  էլ   դեռ    ամենը   չէր  .  քանդակագործ   ՖԵՐԴԻՆԱՆՏ   ԱՌԱՔԵԼՅԱՆԻ   հեղինակած   ու  մեզ   հայտնի  « ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ  ՃԵՄՈՒՂԻՆ » ՝  նրանց  բրոնզե   հարթապատկերներն  ու   Երևանի  2800 – ամյակին   նվիրված  այգում   « Նավակով   տղան »   էլ   են   արժանացել  Կուրղինյանի  ճակատագրին :      

  Վանդալիզմ   ասվածը , որպես   որակում  ծեծված  մի  բառ   է   դարձել   ասես , ազգային   խայտառակությունն  էլ  չեմ  ասի  մեղմ  է  ասված , կասեի   քնքուշ  է  հնչում  ու  սկսում  ես   ակամա   կաղել   քո   իսկ   բառապաշարից  ,  որոնելու   այնպիսի   մի  բառ  , որ  փոքրիշատե  լավագույնս  կարող  է   բնորոշում   ու   որակում   հանդես  գալ    վաղուց  ի վեր , տարիներ  ի  վեր  հուշարձանային  մեր   արվեստին  չակերտյալ  և  ուղիղ   իմաստով  ասած ՝  ուղեկցող  այս   ամենին . չգիտենք , ի՞նչ  ասենք  արդեն . մինչև  երբ ՞ …դա  էլ  այն  չէ …

   Թշնամու   ձեռամբ   ոչնչացված   Ջուղայի   մեր  խաչքարերի   մասին  սրտի  ցավով  ու  զայրույթով   բազմիցս  է  գրվել , խոսվել , ինչպես   նույն  այդ   զգացումով   գրվեց  ու  խոսվեց  և  ի  դեմս   Դադիվանքի ,  Ղազանչեցոցի  ու  Կանաչ  Ժամի ՝    հետպատերազմյան   շրջանից  ի  վեր   նույն   այդ   թշնամուն   թողած   հայի   սրբազան   մասունքների   մասին : Դեռ

 բազում  անգամներ  կգրվեն  ու  կխոսվեն … Դատապարտել  ենք  , Դատապարտեցինք  ու  Դատապարտում  ենք , ասելով ՝  « թուրքը  մնում  է  թուրք »  , քանզի  նրա  տենչանքն  էլ  դա է ՝ ոչնչացնել  կերտածը   հայի …փաստ , որ  հայտնի  է  բոլորիս , նորություն  չէ  անշուշտ :  Իսկ   ինչ՞ ասենք   մեր   մեծ   Հայերի   բարձրարժեք   ու   մեծարվեստ   կերտածը   մինչ   այսօր ՝  շարունակաբար    մի   ջարդոնի   վերածող  ընկեցիկին , հո   նա  էլ  էդ  նույն  թուրքը   չէ ՞ ,  բայց   ահա … հա՛յ  է  կոչվում  ..

    Որպես   սրտացավ   ու   մեր  արժեքներով  ապրող  մի  մարդ   իբրև  վերջաբան , ինչ  էլ   անվանեմ , բավ  չէ  դրան  և  կամ  դրանց  ,  ինչպես  բնորոշեմ  , բավ   չէ   դարձյալ .. երևույթն  ու կատարողին  չեմ  անվանի   զուտ   վանդալիզմ , կամ   վանդալիստ ՝  ավանդական  դարձած   բառով  , փոխարենը   կոչեմ  սակայն  ՆժԴԵՀԻ  ասած ՝  թևավոր  դարձած  ՝ «  ՀԱՅԻ  ՄԻ  ՏԱԿԱՆՔ  »  ու   կոչեմ   այդ   ստահակներին   կոթողները , արձանները   ոչնչացնող   բարբարոսնե՞ր .  չէէ , այլ    արժեքները   մեր   գլխատող    ՄԱՐԴԱԿԵՐՊ    ՅԱԹԱՂԱՆՆԵ՛Ր ..