Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտված են

84

Սպուտնիկ Լայթ կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են: Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Մենք ավարտել ենք Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները, և այժմ փաստաթղթերը պատրաստ են գրանցման», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: