Պուտին․ Պրակտիկան հաստատում է, որ ռուսական պատվաստանյութերը հուսալի ու անվտանգ են

95

Կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութերը նույնքան բարձր պաշտպանություն չեն ցուցաբերում, որքան ռուսականները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, և պրակտիկան անվիճելիորեն հաստատում է, որ ռուսական պատվաստանյութերը բացարձակապես հուսալի և անվտանգ են», ասել է Պուտինը: ՌԴ նախագահի խոսքերով՝ «ոչ մի այլ նման արտասահմանյան պատրաստուկ չի ցուցաբերում պաշտպանության այդքան բարձր աստիճան»: