Պուտինը պատվաստվեց կորոնավիրուսի դեմ

191

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և իրեն լավ է զգում: Ինչպես երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, չորեքշաբթի օրը պետության ղեկավարը կունենա լիարժեք աշխատանքային օր:

«Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նա իրեն լավ է զգում», Կրեմլի խոսնակին մեջբերում է ՏԱՍՍ-ը: