Չինաստան. Լավրովի այցը կարևոր էր միջազգային խնդիրների լուծման համար

309

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Չինաստան մեծ նշանակություն ունեցավ տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի քաղաքական լուծման համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«Սերգեյ Լավրովի այցը դրական և կարևոր էր տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի քաղաքական լուծման համար», շեշտել է նա ճեպազրույցում:

Դիվանագետի խոսքերով, համաճարակի ֆոնին Պեկինի և Մոսկվայի արդյունավետ համագործակցությունը «վկայում է չին-ռուսական հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին: Այս այցը շատ բեղմնավոր էր։ Կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ»: