Ուժգին պայթյուններ և հսկայական վնասներ

106

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈւ) ոչնչացնում են Սիրիայում արտաքին հետախուզական ծառայությունների ստեղծած ենթակառուցվածքը:

Իդլիբում ՕՏՈւ հարվածները ոչնչացրել և վնասել են հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ սարքավորումներ և մաքսանենգ ապրանքներ:

Բաբ ալ-Հավա սահմանային անցակետում ոչնչացվել են հրոսակախմբերի համար զենք և նյութական միջոցներ տեղափոխող բեռնատարներ։

Այրվել են օտարերկրյա հատուկ ծառայությունների և անձամբ Հայաթ Թահրիր աշ Շամ (ՀՏՇ) ահաբեկչական խմբավորման հրամանատար Մուհամմադ Ջուլանիի հիմնած «Վաթադ Պետրոլեում» (Watad Petroleum) ընկերության մաքսանենգ նավթի պահոցները (նրա մասին տեղեկացնելու համար ԱՄՆ-ը խոստանում է 10 մլն դոլար):

Watad Petroleum-ը սիրիական նավթի Թուրքիա մաքսանենգ ճանապարհով արտահանելու հիմնական օղակներից մեկն է, ՀՏՇ ֆինանսավորման գլխավոր աղբյուրը:

Մանրամասները՝ Rvvoenkor- ի նյութում

Թարգմ․՝ Զ․Մ․

Аа