Նրանք 6 օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել. Mediaport

136

Կորած զինծառայողներից մեկը մահացել է, մյուսը հոսպիտալում է. վիճակը գնահատվում է ծանր:

Mediaport-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ողբերգական դեպքից:

Բանն այն է, որ զինծառայողների հերթափոխը ժամանակին չի կազմակերպվել: Նրանք 6 օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել, որոշել են գնալ մոտակա դիրք՝ ծխախոտ և ջուր բերելու, սակայն կորել են: Փաստացի, ՊՆ-ում տիրող քաոսն է զինվորականների ողբերգական մահվան պատճառը, քանի որ եթե նորմալ հերթափոխ կազմակերպվեր զինվորականները ստիպված չէին լինի դիրքը լքել:

Հիշեցնենք, որ միայն Mediaport-ի հրապարակումից հետո երեկ ՊՆ-ից հայտնեցին, որ Ջերմուկի զորամասից երկու զինծառայող են անհետացել:

Mediaport