Նախատեսվում է այս տարի ավարտել քթի կաթիլների տեսքով Սպուտնիկ V-ի փորձարկումները

94

ՌԴ Գամալեյա կենտրոնը նախատեսում է այս տարի ավարտել քթի կաթիլների տեսքով Սպուտնիկ V պատվաստանյութի փորձարկումները։ Այն նախատեսված է մինչև 3-4 տարեկան փոքր երեխաների համար: Այս մասին հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ավելի ցածր տարիքային խմբի համար (մոտավորապես մինչև 3-4 տարեկան) մենք մշակել և արտոնագրել ենք, և այժմ սկսվում են քթի կաթիլների տեսքով Սպուտնիկ V-ի կլինիկական փորձարկումները: Իհարկե, սա պատվաստումների շատ նուրբ և հարմար ձև է երեխաների, հատկապես փոքր երեխաների համար: <…> Կարծում եմ, որ այս տարի մենք կսկսենք և կավարտենք այդ կլինիկական փորձարկումները», ասել է Գինցբուրգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ հանդիպման ժամանակ: