Մինչեւ 53 հազար դրամ եկամուտ ունեցողների թիվն ավելացել է. աղքատությունն ու գործազրկությունն աճում է.Գագիկ Մակարյան

81

Մեր տնտեսությունն իրականում անդունդի եզրին է,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում աղքատության վերին շեմը մոտավորապես 53 հազար դրամ է, այսինքն` այդքանից բարձր ստացողը արդեն աղքատության շեմից դուրս է համարվում, իսկ աղքատության ստորին շեմը 22 հազար դրամ է, ստացվում է միջինը 35 հազար դրամ։ «Եթե մենք հաշվի առնենք, որ աղքատությունն ավելացավ կորոնավիրուսի, պատերազմի նաև գնաճի պատճառով, որովհետև մարդկանց աշխատավարձերը էականորեն չեն վերանայվել, թե պետական սեկտորում և թե մասնավորում, հետևաբար աղքատությունը մեր հաշվարկով հիմա անցել է 30%-ը՝ նախկին 20%-ի փոխարեն։ Նույն ձևով հիմա գործազրկությունն արդեն 20% տոկոս է՝ նախկին 16-ի փոխարեն»,- նշել է բանախոսն ու ավելացրել. «սրանք ռիսկեր չե՞ն»։

Նրա դիտարկմամբ՝ Բիզնեսի նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքը շատ հակասական է։ «Մի կողմից ասում են մենք ձեզ սիրում ենք, չնայած վերջին շրջանում, դա էլ չենք լսում, մյուս կողմից քարեր են նետում այդ նույն բիզնեսի ուղղությամբ»,- նշել է Մակարյանն ու ընդգծել. «Մենք գնում ենք սոցիալական բեռի սրման, որովհետև աղքատությունն ու գործազրկությունը կավելանան, և այդ բեռի ավելացումը կառաջացնի սոցիալական ճգնաժամ, իսկ այդ ճգնաժամն էլ իր հերթին կազդի տնտեսության վրա»։

Նրա պնդմամբ, կառավարությունը իրեն պահում է հանգիստ և այնպիսի օրակարգերով է առաջնորդվում, որոնք աղերս չունեն վերոհիշյալ մարտահրավերների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Փաստինֆո»