Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թե երբ է արվել տեսանյութը, և ինչպիսի տրամադրություն ունեն իմ զինակիցները, երբ թշնամին զավթել էր Արցախի տարածքի կեսից ավելին․ Արշավիր Ղարամյան

84

Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թե երբ է արվել տեսանյութը, և ինչպիսի տրամադրություն ունեն իմ զինակիցները, երբ թշնամին զավթել էր Արցախի տարածքի կեսից ավելին, երբ չկային գեներալներ և գնդապետներ, երբ չկար համապատասխան զինվորական հանդերձանք,հագուստ և կոշիկ, երբ չկար համապատասխան սպառազինություն, զենք և զինամթերք, երբ երեխաները կոնֆետ երազում էին տեսնում և տատիկները հալեցնելով շաքարավազը շաքարաքլոր էին սարքում երեխաների երազը իրականություն դարձնելու համար, երբ ոչ ոք չէր մտածում Հայրենիքի պաշտպանության համար ֆինանսական վարձատրության կամ այդ վարձատրության չափի մասին, այլ կար  կամք, ոգի և հայրենապաշտություն՝ ի կատար ածելու մեր երազանքը՝  ազատագրել Հայրենիքը, հաղթել թշնամուն, ապրել, արարել և ստեղծագործել ազատ և անկախ Հայրենիքում:

Հ.Գ.Նկարահանումը կատարվել է 28.09.1992 թ-ին ծննդով մեր համագյուղացի, Երևանում կազմավորված առաջին զինված, մարտական ջոկատներց մեկի ակտիվ մասնակից՝ Արթուր Ջիվանշիրյանի նախաձեռնությամբ,որի համար շնորհակալ ենք:

  Ի դեպ նկարահանումը կատարվել է Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի մանկապարտեզի բակում, որը մեր զինվորական կացարան էր,

այդ հավաքից անմիջապես հետո՝ երթով շարժվել ենք Մարտակերտի շրջանի Կիչան գյուղ և տեղում գտնվող այլ ստորաբաժանումների ու ջոկատների հետ հանպատրաստից մարտի բռնվել առաջացող թշնամու հետ և Կիչանից հետ շպրտել մինչև Չլդրան գյուղը, թշնամուն պատճառելով մի քանի տասնյակի հասնող մարդկային կորուստներ,որոնց շարքերում կային Կենտրոնական Ասիան ներկայացնող երկրներից վարձկաներ:

Արշավիր Սուրենի Ղարամյան