Լավրով. Պատժամիջոցները կանոնների մի մասն են, որոնցով Արևմուտքը փոխարինում է միջազգային իրավունքը

203

Արևմտյան միակողմանի ապօրինի պատժամիջոցներն անընդունելի են: Դրանք այն կանոնների մի մասն են, որոնցով Արևմուտքը փորձում է փոխարինել միջազգային իրավունքը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Դուք միանգամայն իրավացի եք. Միացյալ Նահանգները, Եվրոպան և ընդհանուր առմամբ Արևմուտքը, փաստորեն, օգտագործում են մի դիվանագիտություն (որի արվեստը կորցնում են)՝ այս քայլերով բոլորին պարտադրելով իրենց սեփական կանոնները, որոնք, ինչպես իրենք են կարծում, պետք է աշխարհակարգի հիմքը հանդիսանան․ ոչ թե միջազգային իրավունքը, այլ կանոնները: Պատժամիջոցներն այդպիսի կանոնների տեսակներից են», շեշտել է Լավրովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: