Լավրովը խոսեց Հարավային Կորեայում «Սպուտնիկ V»-ի արտադրության մասին

188

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան և Սեուլը համատեղ նախագիծ են իրականացնում Հարավային Կորեայում COVID-19 ի դեմ պատվաստանյութ արտադրելու վերաբերյալ, հաղորդում է news.ru-ն: Տեղի ձեռնարկատերերը հետաքրքրություն են ցուցաբերել այս նախաձեռնության նկատմամբ, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Մենք գիտենք, թե որքան լավ է ձեր երկրում զարգացած դեղագործական և բժշկական արդյունաբերությունը: Այս ոլորտում մեր համագործակցությունը փոխշահավետ կլինի: Մենք զգում ենք մեր կորեացի գործընկերների հետաքրքրվածությունը այս նախագծի նկատմամբ», ասել է Լավրովը հարավկորեացի լրագրողներին:

Լավրովն այժմ այցով գտնվում է Չինաստանում, իսկ Հարավային Կորեա կժամանի մարտի 24-ին: