Իրանը մտադիր է գարնան ավարտին սկսել սեփական պատվաստանյութի արտադրությունը

142

Կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը Իրանում կսկսվի գարնան վերջին: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությանն առընթեր սննդի և դեղերի վարչության ղեկավար Կիյանուշ Ջահանփուրը:

«Մարդկանց վրա COV Iran Barakat պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը կավարտվի ապրիլի վերջերին», Ջահանփուրի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը: Ելնելով այն բանից, թե ինչպես են փորձարկումներն ընթանում, շուտով կսկսվի դրանց երրորդ փուլը, և մենք գարնան ավարտին կարող ենք արդյունաբերական մասշտաբով արտադրություն սկսել, ինչը հնարավորություն կտա օգտագործել այն բնակչության պատվաստման համար», ասել է նա։