Թրամփը հաստատել է սեփական սոցցանց ստեղծելու ծրագիրը

156

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հրապարակել իր հայտարարությունները`օգտագործելով սեփական ինտերնետային պլատֆորմը: Քաղաքական գործչի խոսքերով, ինքը ներկայումս աշխատում է մի ռեսուրսի վրա, որի մասին բոլորը շուտով կլսեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը կիրակի օրը Fox News-ին ասել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը «երկու-երեք ամսից կվերադառնա սոցիալական լրատվամիջոցներ» և կհրապարակի «իր սեփական պլատֆորմում», որը կգրավի «տասնյակ միլիոնավոր մարդկանց ուշադրությունը»: Սա «լիովին կփոխի խաղի կանոնները», ասել է Միլլերը: