ԳՇ-ն ցանկացել է ժողովրդի հետ լինել, իսկ ժողովրդի մեծ մասը պահանջում է, որ պարտված իշխանությունը հեռանա. Սեյրան Օհանյան

83

Վերջին պատերազմում պարտության պատճառներից մեկը նաև ԶՈւ-երում հաճախակի փոփոխություններն են եղել, դա վերաբերում է նաև ԳՇ պետին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Երբ որ Հանրապետության նախագահը, որը հանդիսանում է մեր պետության գլուխը, հետ է ուղարկում առաջարկությունն ու ասում՝ ինչ-ինչ պատճառներ կան այդ մարդուն չնշանակելու կամ ազատելու, իսկ նշանակումներն ու ազատումները իրականացվում են ծառայողական քննություն ու հիմավորված միջնորդությունների արդյունքում, այս առումով այս ամբողջ գործընթացն իմ համար անընդունելի է», – ասաց նա։