Բայդենի օգնական. ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են փոխգործակցել առանցքային ոլորտներում

127

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շատ տարաձայնություններ ունեն, բայց երկրների միջև առանցքային ոլորտներում փոխգործակցությունը հնարավոր է: Այս մասին MSNBC հեռուստաալիքի լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի հետ կապված դժվար օրեր են սպասվում, քանի որ կան խնդիրներ, որոնց շուրջ մենք խորը տարաձայնություններ ունենք, կան գործողություններ, որոնց պետք է վճռական պատասխան տալ: Մենք նաև գտնում ենք, որ Ռուսաստանի հետ կարող ենք աշխատել առանցքային ոլորտներում, ներառյալ ատոմի ոլորտը, որտեղ մի քանի շաբաթ առաջ մենք հինգ տարի ժամկետով երկարաձգեցինք նոր Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը», Սալիվանի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը: