Առաջարկում եմ ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կոչումների շարքում ավելացնել նոր գեներալական ենթաաստիճան. Արշավիր Ղարամյան

99

Կարծում եմ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնի հետ կապված վերջին օրերի իրադարձությունները  եկան լրացնելու այն կասկածները, թե ինչպես «Իրավունքի ուժով» ՀՀ եւ Արցախի արտաքին անվտանգության երաշխավոր Հայոց Բանակը՝ ի դեմս պետության ներքին եւ արտաքին թշնամիների դեմ պայքարելու հսկյական լծակներ ունեցող գեներալիտետի, չկարողացավ պատշաճ կարգով պահել ու պաշտպանել Արցախը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը

«Կարծում եմ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնի հետ կապված վերջին օրերի իրադարձությունները  եկան լրացնելու այն կասկածները, թե ինչպես «Իրավունքի ուժով» ՀՀ եւ Արցախի արտաքին անվտանգության երաշխավոր Հայոց Բանակը՝ ի դեմս պետության ներքին եւ արտաքին թշնամիների դեմ պայքարելու հսկյական լծակներ ունեցող գեներալիտետի, չկարողացավ պատշաճ կարգով պահել ու պաշտպանել Արցախը, հիմա էլ ձեռքերը ծալած հետեւում է Հայրենիքի թիզ առ թիզ հանձնման ամոթալի գործընթացին:

Հ.Գ. 1 Առաջարկում եմ ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կոչումների շարքում ավելացնել նոր գեներալական ենթաաստիճան՝ «գեներալ ք..լան»:

Հ.Գ. 2 Ի դեպ,ըստ օդում կախված լուրերի՝  2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈւ N պաշտպանական շրջանի անձնակազմի կողմից նշված կոչումը ընծայվել էր այն ժամանակվա գործող գեներալներից մեկին»,- գրել է նա։