«Այ Կարաբինա նստի տեղդ»․ Փաշինյանը կշտամբել է Արման Բաբաջանյանին

109

Մամուլն արդեն գրել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է առաջիկա  ընտրությունների ժամանակ Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան դուետին անցկացնել Ազգային Ժողով։ Սրա համար իշխանությունները գործի են դնելու իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները։

Կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս գործը գլուխ բերելու համար Արման Բաբաջանյանը և Արամ Սարգսյանը հաճախակի են լինում Նիկոլ Փաշինյանի մոտ։ Հանդիպումներից մեկի ժամանակ Արման Բաբաջանյանը փորձել է ավելին պոկել, քան նախատեսված է և փորձել է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ խոսել հրամայողի դիրքերից, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է․ «այ Կարաբինա (հայտնի տրանսգենդեր) նստի տեղդ, ինչքան կտանք էդքանով էլ կբավարարվես»։ 

Ըստ մեր աղբյուրի, Բաբաջանյանը վատ է զգացել իրեն այս խոսքերից հետո, բայց ձայն չի հանել, քանի որ Փաշինյանի հետ հարաբերությունների սրումը կարող է իր քաղաքական կարիերայի վերջը լինել։

Politik.am