ԱՀԿ-ն տուբերկուլյոզի վերացումը մինչև 2030 թ․անհավանական է համարում

81

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը պատրաստել են զեկույց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում տուբերկուլյոզի կարգավիճակի վերաբերյալ: Այնտեղ եզրակացություն է արվում, որ չնայած հիվանդության առկայության ընդհանուր անկմանը, մինչև 2030 թվականը տուբերկուլյոզը արմատախիլ անելու նպատակին հասնելն առայժմ կարծես թե անհավանական է:

«Համաճարակի պատճառով տուբերկուլյոզի ուղղությամբ ծառայությունների մասսայական խափանումը անդամ երկրների համար է՛լ ավելի կբարդացնի Կայուն զարգացման նպատակներին և բուժման թիրախներին հասնելուն, և ժամանակն է արագացնել քայլերը տուբերկուլյոզին վերջ տալու ուղղությամբ», ՏԱՍՍ-ը մեջբերում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն դոկտոր Անդրեյ Ամմոնի զեկույցից։