Alpha Wolf էլեկտրոմոբիլ. Տեսլայի հերթական մրցակիցը էլեկտրական ավտոմոբիլների շուկայում

140

Կալիֆոռնիական ALFA MOTOR ստարտափը ներկայացրել է հերթական էլեկտրական ավտոմոբիլը։ Ավելի վաղ ընկերությունը ցուցադրել էր ֆիրմային ունիվերսալ տեխնոլոգիայի հիմքով էլեկտրոմոբիլ։ Ընկերությունում արդեն հասանելի են երեք մոդել։ Ստարտափի առաջարկած մեքենաներն ունեն միանման դիզայն։ Ունիվերսալ տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ՝ բոլոր մեքենաների տեխնիկական հնարավորությունները միանման են։

Alpha Wolf-ի սնուցումը կապահովվի 75 Կվ/ժամ հզորությամբ մարտկոցով։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ 1 լիցքավորմամբ հնարավոր կլինի անցնել 400 – 450 կմ տարածություն։ Մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար մեքենայից կպահանջվի 6,2 վայրկյան, քաշի առավելագույն թույլատրելի չափը 360 կգ է։ Առկա է նաև արագ լիցքավորման (quick charge) համակարգ։ Այս պահին նախնական պատվերով մեքենան կարելի է ձեռք բերել 36-46 հազար ԱՄՆ դոլարով։

Արեն ՂԱՐԻԲՅԱՆ