Ռուսաստանը մեծ է, մի բան կմտածի, “կապուտ”-ը մենք ենք լինելու ու վերջնականապես.Ստեփան Դանիելյան

68

“Պուծին վ Կարաբախե կապուտ”

Որքան հասկանում եմ Արցախի 2-րդ պատերազմի արդյունքները որոշ երկրներին ամբողջովին չեն գոհացրել, դեռ անելիքներ ունեն։

Արցախում դեռ մնացած հայերի գլուխը պետք է ուտեն,

Սյունիքի հարցը պետք է լուծեն,

Մի 10 000 երեխա էլ պետք է զոհվեն,

Պատերազմը պետք է տեղափոխեն Իրան ու Ռուսաստան։

Դրա համար հակառուսական նոր 5-րդ շարասյուն են կազմակերպել ու շատերը կուտը ուտում են, անջատված ուղեղներով ու իրենց հարց չեն տալիս, թե այդ կարգախոսներն ինչ գին է արժենալու մեզ համար։

Ով ուզում է Պուծինին “Կարաբախում” ու Հայաստանում “կապուտ” անի, սխալվում է, Ռուսաստանը մեծ է, մի բան կմտածի, “կապուտ”-ը մենք ենք լինելու ու վերջնականապես։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: