Պուտինն ու Շոյգուն հանգստյան օրերն անցկացրել են տայգայում. եզակի տեսանյութեր

63

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հանգստյան օրերը Սիբիրում են անցկացրել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Համացանցում հայտնվել են նաև նրանց յուրօրինակ հանգստի տեսագրությունները։

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ հանգստյան օրերը կանցկացնի տայգայում:https://t.me/RIAKremlinpool/4115?embed=1

«Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանգստյան օրերն անցկացնում է Սիբիրյան օկրուգում», – Պեսկովի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ առաջիկայում նախագահի մամուլի ծառայությունը տեսանյութեր և լուսանկարներ կտարածի այդ ուղևորությունից: Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով ՝ Պուտինը Շոյգուի հետ միասին ամենագնացով մեկնել են տայգա, ինչպես նաև զբոսնել այնտեղ:

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը նախագահին ցույց է տվել իր արհեստանոցը, որտեղ նա զբաղվում է չոր ծառերի մշակմամբ ՝ դրանցից տարբեր հետաքրքիր իրեր պատրաստելով: Դա Շոյգույի հոբբին է։https://t.me/RIAKremlinpool/4117?embed=1

Պուտինն ինքն է վարել ամենագնացը, ուղևորի նստատեղին Շոյգուն է եղել։ Երկրի ղեկավարը պաշտպանության նախարարի հետ միասին անցել են գետի կախովի կամրջի վրայով, հեռադիտակով հետևել են տեղի կենդանական աշխարհի ներկայացուցիչներին: Նրանք նաև ճաշել են տայգայում` մորթիներով սեղանիկների վրա։https://t.me/RIAKremlinpool/4118?embed=1

Պուտինն ու Շոյգուն հանգստյան օրերն անցկացրել են տայգայում. եզակի տեսանյութեր