Պուտինը մտադիր է պատվաստվել կորոնավիրուսի դեմ մարտի 23-ին

281

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ մարտի 23-ին, պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պատվաստվելը յուրաքանչյուր անձի կամավոր ընտրությունն է, նրա անձնական որոշումը: Ի դեպ, ինքս մտադիր եմ դա անել (պատվաստվել) վաղը», ասել է նա երկուշաբթի օրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու վերաբերյալ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտարարել է, որ Պուտինը պատվաստվելու է երեք ռուսական պատվաստանյութերից մեկով՝ առանց բացահայտելու, թե որ պատրաստուկն է ընտրել նախագահը: «Դա կլինի մեր երեք պատվաստանյութերից մեկը», ասել է Կրեմլի խոսնակը։ «Բոլորն էլ լավ են և հուսալի»: