Ու չհամարձակվեք մեղադրել ազգին պասիվության մեջ. Ազգը ոտքի կանգնեց, բայց ոչ վրան խփելու համար. Մհեր Մկրտչյան

62

Հիմա կերաք արտահերթի կուտը ու ամեն մեկդ ձեզ վարչապետ եք պատկերացնում? Չի լինի արտահերթ: նիկոլը կգտնի ևս մեկ անգամ ձեզ`բազմաթիվ վարչապետներիդ խաբելու մի նոր ձև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

«Կոպիտ

լավ ա անում, .. ա սաղիս գլխին: Ստացվում ա, անցնում ա:

Որովհետև բոքսի ռինգում բադմինտոն եք խաղում, որովհետև «ոստիկանը մերն ա» եք խաղում, որովհետև ոտքի կանգնած ազգին հոգնած ճառեր էիք լսեցնում, ու տենց 100 որովհետև….

Հիմա կերաք արտահերթի կուտը ու ամեն մեկդ ձեզ վարչապետ եք պատկերացնում? Չի լինի արտահերթ: նիկոլը կգտնի ևս մեկ անգամ ձեզ`բազմաթիվ վարչապետներիդ խաբելու մի նոր ձև:

Ու չհամարձակվեք մեղադրել ազգին պասիվության մեջ: Թասիբ չունենալու մեջ: Ազգը ոտքի կանգնեց, բայց ոչ վրան խփելու համար:

Կոլոտ Հովոն գրեց` վայ ինչ ամոթ: Ո՞ւմ ամոթ: Իրան թե՞ էն հեռուստաալիքներին, որ շարունակում են ազգին Կոլոտ Հովո կերցնել:

Բանակը սրբություն ա, նույնիսկ խեղճացած ու կոտրված` լռում եմ: 90-ը զգաստ կկանգնեն դավաճանի դիմաց, մեկը քայլ կանի` ես հավատում եմ:

Մեկը` գեներալներից մեկը, 17-ից մեկը, կամ մեզնից մեկը:

Պատմության մեջ այ էդ մեկն ա մնում, ոչ թե դատարանի հաղթական որոշումը»,-գրել է Մկրտչյանը: