Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) կոնկրետ առաջադրանքով՝ հեռացնել Ռուսաստանին Հայաստանից (տարածաշրջանից)

84

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից:

1․ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) կոնկրետ առաջադրանքով՝ հեռացնել Ռուսաստանին Հայաստանից (տարածաշրջանից)։ Լևոն Տեր-Պետրոսյանի (գլոբալիստական կենտրոնի) 2015 թվականի կոդավորված պլանում այդ կետը ձևակերպված էր “Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ” արտահայտությամբ։ Դրա գործնական կիրառման առաջին առերևույթ դրսևորումը սորոսականներով և արևմտյան գործակալներով լցված կառավարությունն ու պետական ապարատն էր․․․ Ավելի ուշ դրսևորումներից էին, օրինակ, Քարնեգի հիմնադրամի ցուցումով այդ գործակալական ցանցի կողմից Արցախյան (եւ ոչ միայն) գեներալիտետի դեմ ծավալված քարոզչական արշավը՝ դրա բոլոր հետևանքներով։

2․ Դրված առաջադրանքն իրականացնելու համար նրանք խնդիր ունե(ի)ն զրոյացնել Հայաստանում Ռուսաստանի ներկայության հիմնավորումը՝ անվտանգության ապահովման հանգամանքը։ (Ուշադիրները վաղուց նկատած պիտի լինեն կոնկրետ շրջանակների կողմից հենց այդ թեմայի շահարկումը)։ Հայության համար անվտանգության ուղիղ սպառնալիք են Ադրբեջանը (Արցախյան հիմնահարցով) և Թուրքիան (Ցեղասպանության խնդիրը, Արևմտյան Հայաստանը և Հայության արդարացի Պահանջատիրությունը)։ Արցախի հարցը Փաշինյանը, ինչպես նաև Ալիևը համարում են փակված։ Մնում է Թուրքիան․ ծրագրի հաջորդ քայլով Փաշինյանի իշխանությունը (որին հենց այդ նպատակով էլ դեռ պահում են իրեն իշխանության բերող ուժերը), (բնականաբար ժեխի անունից, որին սիրում է անվանել ժողովուրդ) կհրաժարվի Հայության պահանջատիրական իրավունքներից՝ Թուրքիայի նկատմամբ, այդպիսով՝ “կարգավորելով” նաև հարցերը Թուրքիայի հետ։ Ըստ էության, ռազմական բյուջեի կրճատումը, հակամիլիտարիստական ակցիաները, ազգ-բանակի և այլ նմանատիպ ծրագրերի դեմ սորոսական և այլ կենտրոններից ուղղորդվող և ֆինանսավորվող արշավը հենց այս ծիրում էին։ Այս ծիրում էր նաև նույն այդ շրջանակների կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների “կարգավորման” և “բարեկամության” ուղղված քարոզը, Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի “հեղափոխական” ղեկավարության կողմից՝ “պահանջում եմ” արտահայտության հեռացումը, Հայ Առաքելական Քրիստոնեա եկեղեցու դեմ ծավալված կոնկրետ արշավանքը և նմանատիպ այլ արարքներ։

Առաջադրանքը կատարելու ճանապարհին խոչնդոտ հանդիսացող այս երկու սուր հարցը (Արցախ և Պահանջատիրություն) լուծելը (իրենց համար) Փաշինյանը և իր խունտան, ձևակերպում են՝ “տրանսպորտային ապաշրջափակում”, “կոմունիկացիաների բարելավում” և այլ ականջահաճո և չարչիական դատարկաբանություններով։

3․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ “հարաբերությունների կարգավորումից” հետո, իսկ ավելի ճիշտ՝ Հայության բոլոր պահանջատիրական իրավունքներից հրաժարվելուց և ազգային արժեհամակարգը, ազգային ծրագրերը Հայաստանում վերջնականապես թաղելուց հետո, երկրում մնացած գաստրոէնցեֆալոզավրերը, արդեն կբարձրացնեն 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու (սորոսական և հարակից գործակալական ցանցը արդեն իսկ բարձրացրել է) և Ռուսաստանի հետ դաշնակցային, ռազմավարական և այլ հարաբերությունները խզելու հարցը՝ նշելով, թե քանի որ “այլևս չկա սպառնալիք” Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայության նկատմամբ (քանի որ Հայություն է՛լ, որպես այդպիսին, այլևս՝ չկա), ապա անիմաստ է Ռուսաստանի ներկայությունը այստեղ՝ անվտանգության ապահովում հիմնավորմամբ։

4․ Այս ողջ ծրագիրը գործակալների այդ ցանցը, բնականաբար, փաթեթավորել է “Հայաստանի ինքնիշխանության բարձրացում” ականջահաճո խաբկանքով, որով նաև 1991-ին իշխանության եկավ Նիկոլի օրիգինալ տարբերակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հիմնահատակ քանդելով Հայաստանի ռազմական, գիտակրթական, արդյունաբերական, գյուղատնտեսական, ռազմավարական ողջ պոտենցյալը՝ փոշիացնելով Հետսովետական երկրներից ամենամեծ պոտենցյալ ունեցող պետություններից մեկի՝ Հայաստանի ինքնիշխանությունը։ Լևոնի անհաջող (ավելի ճիշտ սերիալային հասարակության պահանջներին համապատասխանող) պատենտ հանդիսացող Նիկոլը անում է ճիշտ նույնը․․․ Հիմնահատակ քանդում է Հայոց պետականության բոլոր ինստիտուտները՝ թաղելով սուվերեն պետություն ունենալու մոտակա 50 տարվա շանսերը՝ ճանապարհ բացելով տարատեսակ հանքահենների, հարստահարիչների և գլոբալ կապիտալը սպասարկող դերակատարների (դրանց մի մասին հիմա ասում են գլոբալ “հայեր”) համար․․․

5․ Այս գլոբալ ծրագիրն իրականացնողները, որպես կանոն, հանդես են գալիս տարբեր դեմքերով, բևեռներով, դիմակներով (7 գլխանի դևի տարբեր գլուխները), որոնց համար ապահովվում է համապատասխան քարոզչական աստառը՝ արևմտյան լոբբինգի ժանրի բոլոր կանոններին համապատասխան․․․

Պատերազմի ողջ ընթացքում, այս ցանցի տարատեսակ դեմքերը, մեծ և փոքր տրամաչափի քարոզիչները (օրինակները բազմաթիվ են՝ տեր-աբրահամյաններից ու իոհանիսյաններից սկսած, սաֆարյաններով ու սարդարյաններով վերջացրած), ՊՈԱԿ-ի լակոտ-լուկուտները, սորոսական և արևմտյան գործակալների ցանցը լծված էին կոնկրետ քարոզի՝ թե “տեսեք-տեսեք, մեր ռազմական դաշնակիցը մեզ անընդհատ ասում է դիմեք մեզ, որ օրինական ճանապարհով մտնենք էդտեղ ու օգնենք, իսկ մենք՝ ասում ենք՝ չէ՛, առանց ձեզ էլ յոլա կգնանք, մենք առանց ձեզ ենք հաղթում, մեր հաղթանակը չենք թողնի յուրացնեք” և այս կարգի այլ բարբաջանքներ տարածելուն, որոնք, ի դեպ, հենց ձեզնից շատերը հաճույքով կուլ էին տվել։ Բնականաբար էդ “հաղթանակից” հետո որոշ ժամանակ սրանց ձայնը չէր լսվում, բայց ընտրություններում Բայդենի “հաղթանակից”, բրիտանա-իսրայելական կենտրոններից եկած ազդակներից և հրահանգավորումներից հետո՝ սրանք նորից ակտիվացել են․․․

6․ Ինչպես վերևում արդեն նշեցի, սրանց առանցքային քարոզչական թեզը ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի ներկայացվածության հիմնավորման (կուզեք՝ պատճառաբանության) զրոյացմանը, ավելի կոնկրետ՝ ասվում է “անվտանգությունն ապահովելու կարիք չկա”, կամ (դեռ) “անվտանգությունը լավ չես ապահովում” (երևի ենթադրում են, թե ռուսը մեր օխռանիկն է, մենք էլ՝ օլիգարխ․ կուզե՞նք, օխռանիկին գործի կընդունենք, չե՞նք ուզի՝ կասենք ռադդ քաշի)․․․

Տարբեր խողովակներով հնչեցվել էր, որ պատերազմը կանգնեցնելու նախկինում արված առաջարկները բոլոր առումներով ավելի Հայանպաստ էին (Շուշի, Հադրութ, Քարվաճառ և այլն), նույնիսկ ուղիղ տեքստով հասկացվել է, որ Արցախի Անկախությունը ճանաչելու, էլ չեմ ասում՝ այն Հայաստանին ՄԻԱՑՆԵԼՈՒ որոշման դեպքում, բոլոր իրավական հիմքերը կային դաշնակցի կողմից ռազմական ուղիղ աջակցության։ Բայց, քանի որ Նիկոլի և նրան բերողների առաջադրանքը ոչ թե Արցախն էր, այլ դեռևս Լևոնի ժամանակ գլոբալիստների ծրագրի մեջ չմտնող Ազատագրված տարածքները թուրքերին հանձնելը, բնականաբար գործող խունտան ապահովում էր հենց այդ ծրագրի իրականացումը, ինչի համար նրան բերել էին և մինչև այսօր պահում են։

Ստեփանակերտը այն կարմիր գիծն էր, որի մատույցներում արդեն էլ հարցնող չկար Նիկոլից՝ զորք մտցնելու առումով։ Հիշողության հետ խնդիրներ ունեցող յուրահատուկ դեբիլներին (ավելի ճիշտ, իրենց հիմարի տեղ դրած գործակալներին) պետք է հարցնել, այդ ինչպե՞ս եղավ, որ Բրիտանիան Վետո կիրառեց պրոհայկական բանաձևի նկատմամբ, և տարօրինակ “զուգադիպությամբ”, Հայաստանի ինչ-ինչ ուժերի հետ ձեռք էին բերվել “Բրիտիշ պետրոլիումին” չհարվածելու պայմանավորվածություններ․․․ Մնացած մանրամասները դեռ կհասցնենք քննարկել․․․

7․ Բոլոր այն ուժերը, որոնք այսօր զբաղված են հակառուսական քարոզով (բնավ կապ չունի թե ինչ փաթեթավորմամբ են հանդես գալիս), ուղղորդվում են նույն կենտրոնից։ Խոսքս, ընդգծում եմ, կոնկրետ ուժերին է վերաբերում, ոչ թե դրանց ազդեցության տակ ընկած մոլորյալներին։ Եւ, պատահական չէ, որ իրենց “ազգային” հռչակած այդ ուժերից որոշները առանձնահատուկ գորովանքով են պաշտպանում նույն ՔՊ-ի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու, Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաբան՝ Վահե Գրիգորյանին (որն էլ նրանց է պաշտպանում և սիրում նույն ջերմեռանդ զգացմունքներով), Սվիտալսկուն, Սորոսին և այլն․․․ Ինչպես արդեն նշեցի, այդ կենտրոնի խնդիրը ոչ թե Անկախ, Ինքնիշխան և Հզոր Հայաստանն է, այլ Ռուսաստանի դեմ ծրագրված աշխատանքը։ Սորոսն էլ շատ ուղիղ տեքստով այդ մասին հայտարարել է, որ պետք է օգնել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում, ինչն էլ անում են նրա ազդեցության գործակալները Հայաստանում և այլուր․․․

8․ Քանի դեռ քայքայված չէ Թուրքիան, Հայաստանում Ռուսաստանի դեմ տարվող քարոզչությունը ենթադրում է Հայաստանի տեղափոխում ռուսական ազդեցության գոտուց թուրքական ազդեցության գոտի։ Այլ տարբերակ ուղղակի չկա։ Պատահական չէ, կրկնում եմ, որ ողջ նիկոլական (եւ ոչ միայն) ապարատը լծված է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու թախանձագին “էստի համեցեք”-ին։

Ողջ պատերազմի ընթացքում, անգամ Մինսկի խմբի համանախագահող Արևմտյան երկները, գործնական և շոշափելի ոչինչ չարեցին։ Ֆրանսիայի ընդգծված պրոհայկական ակտիվությունը, շատ արագ չեզոքացվեց իր երկրի տարածքում մի քանի իսլամական ահաբեկչական ակտով և Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված սպառնալիքներով։ Իսկ իրեն “ալամ աշխարհի պոլիցայ” հռչակած ԱՄՆ-ն, սահմանափակվեց Հայերին բարեմաղթանքներ հղելով։ Փաստացի միակ երկիրը, անկախ նրա հանդեպ ներհայաստանյան և արտահայաստանյան հանրության սիմպատիայից կամ անտիպատիայից, որը գործուն դեր ունեցավ այս հարցում, Ռուսաստանն էր, որի քայլերի հետ, ինչպես 1920 թվականին ՍՏԻՊՎԱԾ, բայց հաշվի նստեցին նա՛և ԱՄՆ-ն և Եվրոպական այլ երկրներ։

Կրկնում եմ, ԹԵԿՈՒԶ ՍՏԻՊՎԱԾ, բայց ՀԱՇՎԻ ՆՍՏԵՑԻՆ։ Եւ դա այն դեպքում, երբ առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի մանդատը հանձնված էր Ամերիկային։

Եթե այսօր (եւ առնվազն 100 տարի) ԱՄՆ-ն ի վիճակի չէ թեկուզ ուժով ապահովել իր իսկ նախագահի կողմից գծված Հայաստանը, և դա պատճառաբանում է, թե Հայաստանը գրավվել էր Սովետական Ռուսաստանի կողմից, այն դեպքում, երբ Կոսովո, Իրաք, Սիրիա և այլ երկրներ ներխուժելու և իր ծրագրերն իրականացնելու համար ԱՄՆ-ն կարող էր հաշվի չնստել անգամ Եվրոպական երկրների կարծիքի հետ, ապա կներեք, բայց չեք կարող երաշխավորել, որ այս անգամ “Անգլիական նավերը” կբարձրանան մեր լեռները․․․ Եւ մենք հերթական անգամ չենք մնա “ռուս-թուրքական պայմանավորվածության” արանքում․․․

Ոչ-ոք թող չփորձի ինձ պատմել Վիլսոնյան Հայաստանի լավ և կարևոր փաստաթուղթ լինելու մասին։ Երբ ձեզնից շատերը նույնիսկ տեղյակ չէին դա ինչ է, ինքս ամեն կերպ նպաստել եմ այդ տեղեկության տարածմանը՝ կազմակերպելով ուղիղ եթերներ, սեմինարներ, դասախոսություններ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, ռադիո-հաղորդումներ Հայաստանում, և անգամ Ռուսաստանում՝ հենց ոլորտի մարդկանց հետ․․․ Էնպես որ, ի տարբերություն շատերիդ, խոսքից առաջ նաև գործ կա արված․․․

Իրականությունն այն է, որ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հաշվի են նստում, թե՛ Ֆրանսիան, թե՛ Անգլիան, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպական այլ երկրներ, թե՛ անգամ Թուրքիան, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը․․․ նույնիսկ, սանկցիաներ կիրառելու պայմաններում․․․ Եւ Ռուսաստանի մոտալուտ վախճանին սպասողները, հնարավոր է շատ երկար սպասեն․․․ Համենայն դեպս, վերջին մի քանի հարյուր տարվա պատմությունը դա է հուշում․․․

Մինչդեռ Հայաստանի զենքի մատակարարման գերակշռող մասը ապահովվում է Ռուսաստանի կողմից, նույնը վերաբերվում է Էներգակիրներին և այլ հարցերին․․․ Միայն այն հանգամանքը, որ հայ-պարսկական և հայ-թուրքական սահմաններին (նախքան այս վերջին պատերազմը և հատկապես դրանից հետո) կանգնած են ռուսական սահմանապահներ՝ ռուսական դրոշով, տրամաբանություն ունեցող ցանկացած մարդու պետք է որ ստիպեր՝ մտածել․․․

Բոլորովին այլ հարթության հարց է, թե ի՞նչ ենք անում մենք՝ ինքնաբավ լինելու համար, կամ անու՞մ ենք ընդհանրապես ինչ- որ բան, կամ այդ արածն արդյո՞ք ինքնաբավ լինելու համար է, թե՞ գեոպոլիտիկ բևեռների միջև հերթական անհեռատես խաղն է, որն էլի մեր գլխին պիտի ջարդվի․․․

8․ Հիմա, ինչ վերաբերվում է “Ռուս-թուրքական պայմանավորվածություններին”․․․

Տարածաշրջանում երկու մեծ տերությունների ազդեցությունը չեզոքացնելու ամենակարճ ուղին նրանց միջև պատերազմ հրահրելն է։ Միմյանց հետ պատերազմող Թուրքիան և Ռուսաստանը միարժեքորեն կկորցնեն իրենց գլոբալ ազդեցությունը և սուվերենիտետը՝ անկախ պատերազմում որևէ մեկի հաղթական ելքից․․․ Ցանկացած պատերազմ հյուծում է․․․ Եւ եթե կարծում եք, թե Ռուսաստանը և Թուրքիան դա չեն գիտակցում, ապա ապուշը դուք եք։

Սա այն հարցի պատասխանն է, թե ինչպես է ստացվում, որ առնվազն երկու անգամ Պուտինն անձամբ է փրկել Էրդողանին, այն դեպքում, երբ թե՛ Ռուսաստանում, և թե՛ Թուրքիայում (հատկապես երկրորդում), պարբերաբար պատերազմ հրահրելու փորձեր են արվում (ինքնաթիռ խփելը, ուղիղ եթերում դեսպանին սպանելը և այլն)։ (Ի դեպ Արցախում այս վերջին պատերազմն էլ կարող եք դիտարկել այդ ծիրում)։

Ուստի զարմանալ, որ ռուս-թուրքական հերթական պատերազմական լարվածությունը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ամենայն հավանականությամբ կսահմանափակվի պոմիդորային և զբոսաշրջային փոխադարձ սանկցիաներով, նշանակում է, որ վաղուց ժամանակն է, որպեսզի դուք զբաղվեք ձեր կենցաղային գործերով և քիթներդ չխոթեք այնպիսի հարցերի մեջ, որից ընդհանրապես գլուխ չեք հանում։

Եւ չնայած Թուրքիայի և Ռուսաստանի միջև օր-օրի աճող լարվածությանը, և Թուրքիայի կողմից դեպի արևելք (Արցախ, Ղրիմ, Դոնբաս, Բաթումի, Ղրղզստան և այլուր) ազդեցության ուժեղացման փորձերին, ներկա ղեկավարների օրոք ուղիղ պատերազմի հավանականությունն այդ երկրների միջև դեռ քիչ է։ Փոխարենը, լարվածության թոթափում կամ ուժերի չափում կլինի երրորդ երկրների տարածքում։ Եւ եթե երրորդ երկրների ղեկավարությունն էլ հազվագյուտ էշ է, կամ սնամեջ գործակալ, և կերել է գլոբալ խաղացողների և արևմուտքի տված կուտը, ապա հավանականությունը, որ հենց ի՛ր գլխին կպարպվի կոնդենսատորի լարվածությունը՝ մեկը մեկին է։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղիղ պատերազմի հավանականությունը զգալի կբարձրանա (գրեթե 100 %-ով), եթե նրանցից որևէ մեկում իշխանության գա տեղական խամաճիկների պես դրածո շիզոֆրենիկ, որը սեփական վախերը, կոմպլեքսներն ու տերերին ծառայելու մոլուցքը գերադասում է Երկրի և ժողովրդի անվտանգությունից։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, վաղ է ոգևորվելը, քանի-որ պատերազմի ամենահավանական թատերաբեմերից մեկը Հայաստանն է։ Եւ ենթադրել, թե ինչպես 1900-ականների սկզբին, ներռուսաստանյան խժդժություններից չի օգտվի Թուրքիան՝ Հայկական հարցը վերջնականապես փակելու նպատակով (նույնիսկ եթե Նիկոլին և իր թուրքասեր գործակալական թիմին հաջողվի հավատարմության երդում կորզել (իրենք, կարծես վաղուց արդեն տվել են) անձամբ Էրդողանից՝ իր հոր արևով), նշանակում է լինել ինքնապաշտպանական բնազդից, բանականությունից, տրամաբանությունից, հիշողությունից զուրկ՝ ոչնչացման ենթակա հազվագյուտ ապուշ (Բարոյականություն, Արժանապատվություն, Ազգ, Հայրենիք և այլ արժեքների մասին նույնիսկ խոսք էլ չի գնա այս դեպքում)։

Ավելին ասեմ, նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով, այնպես ստացվի, որ Թուրքիան Ռուսաստանի հետ պատերազմ վարի ո՛չ մեր տարածքում, ապա տարածաշրջանում այդ երկուսի թուլացման հանգամանքը ուղղակիորեն նշանակում է Իրանի ազդեցության աճ։ Իսկ որպեսզի հասկանաք, թե դա ինչ է նշանակում, բավական է հարցնեք Իրանական աղբյուրներին, թե ինչ են մտածում Հայաստանի մասին, և եթե հայտնաբերեք, որ մոտակա 100 տարվա ստրատեգիական պլաններում Իրանում Հայաստանը դիտարկում են որպես իրենց երկրի մաս՝ շատ չզարմանաք։ Զարմանալու փոխարեն, պարզապես բացեք և կարդացեք պատմությունը, շատ չէ՝ վերջին 200-300 տարվա, և դարձյալ չզարմանաք, երբ հայտնաբերեք, որ այստեղ նկարագրված խնդիրների բնույթը, բովանդակությունը և այլն, գործնականում չեն փոխվել։ Չեն փոխվել նաև տեղական էշերը, որոնք 25 տարին մեկ (այսինքն ամեն նոր “հասունացած”, պատմություն և արժեքներ չճանաչող, դատարկ, անգրագետ ապուշների հերթական “հեղափոխական” զանգվածը), նույն օյինը բերում են մեր ազգի գլխին։

Չեն փոխվել նաև այս բոլոր վտանգների մասին զգուշացումները։ Պարզապես այն ժամանակ ԿԳԲ հասկացություն չկար, և Կոմիտասին, Թումանյանին, Անդրանիկին և նման այլ անձանց ԿԳԲ-ի գործակալ կոչելու զառանցանքը չէր աշխատի, իսկ այսօր, արևմտյան գործակալները այդ կուտը հեշտությամբ կերցնում են իրենց միամիտ լսարանին՝ փորձելով վարկաբեկել սթափության կոչ անող, մտածող Հայերին․․․ Եւ ցավոք, այդ կուտն ուտող հավեր կան․․․

9․ Ամփոփենք․ քանի դեռ Թուրքիան չի տրոհվել՝ ռուսական ազդեցությունը Հայաստանում չեզոքացնելու փորձերը հղի են Հայաստանը թուրքական ազդեցության տարածքի վերածելու վտանգով։ Ովքեր տատանվում են այս փաստի իսկության մեջ, կարող են դիտարկել Վրաստանը, Ուկրաինան․․․ Հետսովետական երկրներից թուրքական-թուրանական ծիրում գտնվող այլ երկրների մասին անգամ չարժի խոսել․․․

Եւ եթե կասկածում եք, որ Թուրքիան օր-օրի ընդլայնվում է նշածս երկրներում, կարող եք պարզապես ուսումնասիրել վերջին շրջանում թուրք-ուկրաինական ռազմական և այլ համագործակցությունը, հիմնական շրջանառող կապիտալը, շինարարությունները և այլն՝ Վրաստանում, և ընդհանրապես Վրաստանի, Ուկրաինայի և թուրքական ազդեցության գոտում գտնվող այլ երկրների պահվածքը վերջին Արցախյան պատերազմում․․․

Նրանք, ովքեր կարծում են, որ եթե Նիկոլին հաջողվի “բարիշել” թուրքերի հետ եւ ապառազմականացնել հայ-թուրքական (այդ թվում՝ հայ-ադրբեջանական) սահմանը՝ քանդվելով բոլոր պաշտպանական ամրաշինությունները և սահմանափակվելով զուտ մաքսային կետերով, ապա կարելի է առանց անհանգստանալու Ռուսաստանին ասել գնա էստեղից, բոլոր այդ մարդիկ հիշեցնում են Վարդան Այգեկցու առակի այն ոչխարներին, որոնց գայլերն համոզել էին ազատվել հովվաշներից՝ պատճառաբանելով, թե նրանք են իրենց թշնամության պատճառը․․․ Թե ինչ եղավ այդ ոչխարների հետ՝ կարող եք պարբերաբար հանդիպել մեր պատմության դաժան էջերում․․․

(Զուտ որպես հուշում, ընդգծեմ, որ Ռուսաստանն իր շահերը մեր տարածաշրջանում, բնավ չի պատրաստվում զիջել։ Ընդհակառակը, բազմապատիկ անգամ ավելացրել է իր ներկայությունը՝ հատկապես ռազմական։ Եւ արդեն չի հարցնում, թե Նիկոլը և, սուվերենություն գոռալով Հայաստանի սուվերենությունը թաղած արևմտյան գործակալները ինչ են ուզում):

Այնուամենայնիվ, եթե կարծում եք, թե Թուրքիան չի հարձակվի սուվերեն երկրի վրա, զուտ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա անհաջող պլագիատ Նիկոլը, իրենց քայլական թուրքասեր խունտան Պետրոսի մոտ, Perfect-, Boon-, Opera- TV-ներով, “Հոդված 3” կամ Ստյոպիկի ՄԱՀՀԻ “փորձագիտական ակումբում” և կամ նմանատիպ այլ հարթակում “ilur աշխարհի” ասել են, թե “մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է”, ապա առաջարկում եմ կարդալ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվոր (լսել եք չէ՞, որ Նիկոլն էլ է կրճատում բանակի թիվը և ռազմական բյուջեն, հաստա՞տ լսել եք, իսկ հասկացել ե՞ք լսածը), և դրան հաջորդող իրադարձությունները։ Իսկ եթե դա էլ բավարար չէր, բացեք և ուսումնասիրեք Սիրիայի, Կիպրոսի, Հունաստանի, Լիբիայի և այլ երկրների վերջին տարիների պատմությունը․․․

Եւ ուրեմն, եթե էսքանից հետո էլ, դեռ կլինեն “թանգարանային հազվագյուտ նմուշներ”, որոնց համար պարզ չի լինի թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին տարիներին և ինչ է տեղի ունենում հիմա, թե ինչու են բոլոր սորոսականները ստախոս, թրքասեր և հակառուս, ինչու են ատում բանակը, ազգայինը, եկեղեցին, և ինչու են քարոզում հանդուրժողականություն՝ բթացնելով հանրության իմունիտետը, թե ինչպես եղավ, որ բոլոր այդ քարոզիչները հանկարծ պետական լծակներ ստացան հեղափոխությունից հետո, նույնիսկ սկսեցին սահմանադրություն, ընտրական օրենսգիրք գրել, ուղիղ կերպով ներկա գտնվել Արցախյան պատերազմի կառավարական կետերում և մասնակցել պրոցեսին, տիրապետել պետական և ռազմավարական գաղտնի տեղեկությունների և այլն և այլն, ապա շնորհավորում եմ՝ ուրեմն դրանք նմուշ չեն, այլ՝ աներևակայելի և անհույս ապուշ․․․ Միգուցե անգամ՝ երջանիկ ապուշ․․․ Որովհետև միայն ապուշը կարող է գիտակցել աղետի ողջ մասշտաբը, որին բախվել է Հայությունը իր պատմության այս բեկումնային շրջանում, և շարունակել իրեն էշի տեղ դրած տրնգի պարել, Հրապարակում Նիկոլ վարչապետ գոռալ և կամ սպասել Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության խթանմանը․․․

Հուսամ, որ գոնե հիմա շատերի մոտ էլ հարցեր չեն մնա էս թեմաներով։ Հա՛, կարող եք հանգիստ տարածել այս նյութը, միգուցե օգնի՝ ոմանց հանել թմբիրից․․․ Միգուցե ոմանք վերջապես ուշքի գան, սկսեն մտածել և, որ ամենակարևորն է, ԳՈՐԾԵԼ․․․

21․03․2021 թ․