Հունգարիային քննադատում են, որ համաճարակի դեմ պայքարում դիմել է Ռուսաստանին

88

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ երկրին մեղադրում են պետության տարածքում ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի օգտագործումը հաստատելու որոշման պատճառով: Այս մասին պաշտոնյան պատմել է RT-ին տված հարցազրույցում:

«Մեզ վրա մեղադրանքներով հարձակում իրականացնողներից ոչ մեկը չի հարցրել. Ի՞նչ են ասում ձեր մասնագետները: Դա իրո՞ք արդյունավետ, անվտա՞նգ է», դժգոհել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը:

Սիյարտոն կարծում է, որ պատրաստուկների օգտագործումը ինքնին կարող էր քննադատության առիթը չլինել: Նա համոզված է, որ այստեղ խոսքն այն մասին է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում օգնության համար Հունգարիան դիմել է Ռուսաստանին, այլ ոչ թե օտարերկրյա այլ պետությունների: