Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս վանական համալիրներ

103

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք վանական համալիր և Ամարաս քրիստոնեական վանք այցելել է ավելի քան 100 ուխտավոր: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հայ ուխտավորների խումբը ռուս խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել է Դադիվանք վանական համալիր: Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Արցախում՝ կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ»,- նշում են ՌԴ ՊՆ-ից: