Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 506 նոր դեպք. մահացել է 12 մարդ

40

Մարտի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184219 դեպք, որոնցից 168721-ն` առողջացած, 3360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 808355 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք: Ունենք 432 առողջացած և 12 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 860 է: