Լավրովը հորդորեց շտապ հեռանալ դոլարի օգտագործումից

217

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ռիսկերը պետք է նվազեցվեն`անցում կատարելով ազգային կամ այլընտրանքային արժույթների:

«Մենք պետք է մեղմենք պատժամիջոցների ռիսկերը`ամրապնդելով մեր տեխնոլոգիական անկախությունը, անցնելով հաշվարկների ազգային արժույթներով և դոլարին այլընտրանք հանդիսացող համաշխարհային արժույթներով: Մենք պետք է հեռանանք Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից», ասել է դիվանագետը: Լավրովի խոսքերով, Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ամրապնդեն իրենց անկախությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը: