Թափանցիկ էկրանների, Տեսլայի մրցակից էլեկտրոմոբիլի և Մարսագնաց Perseverance-ի մասին. IT նորությունները՝ մեկ շարքով

244
News concept: pixelated words IT News on digital background, 3d render

Չինաստանի թափանցիկ էկրանների տեխնոլոգիան

Թափանցիկ էկրանների տեխնոլոգիան, որպես այդպիսին նոր չէ և ակտիվորեն օգտագործվում է շատ ընկերությունների կողմից, բայց Չինաստանի Ցզիլին համալսարանի (Jilin University) ինժեներների նորարությունն այս ոլորտում կարող է բեկումնային լինել։ Նրանք ներկայացրել են նախատիպ, որն ապակյա թափանցիկ մակերևույթի վրա բարձր հակադրությամբ (контрастность) կարող է արտածել գույներ և տեքստ։ Բացի այդ, ըստ հեղինակների, էկրանը հնարավորություն ունի փոփոխվելու թափանցիկից՝ ամբողջովին սևի։

Այսպիսի տեխնոլոգիան կարող է հիմք հանդիսանալ նոր սերնդի խելացի ակնոցների էկրաններ թողարկելու համար։ Այնուամենայնիվ, հետազոտողները պետք է լուծեն կադրի՝ էկրանին արտացոլման արագության հարցը, քանի որ ներկայացված նախատիպում այն կազմում է մեկ վայրկյան, որը ժամանակակից իրականության մեջ բավականին երկար ժամանակահատված է։ Գիտնականների կարծիքով՝ որպեսզի տեխնոլոգիան ընկալելի լինի օգտատերերի համար, պետք է այդ ցուցանիշը հասցնել ոչ պակաս, քան 30 կադր վայրկյանի։

Alpha Wolf էլեկտրոմոբիլ. Տեսլայի հերթական մրցակիցը էլեկտրական ավտոմոբիլների շուկայում։

Կալիֆոռնիական ALFA MOTOR ստարտափը ներկայացրել է հերթական էլեկտրական ավտոմոբիլը։ Ավելի վաղ ընկերությունը ցուցադրել էր ֆիրմային ունիվերսալ տեխնոլոգիայի հիմքով էլեկտրոմոբիլ։ Ընկերությունում արդեն հասանելի են երեք մոդել։ Ստարտափի առաջարկած մեքենաներն ունեն միանման դիզայն։ Ունիվերսալ տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ՝ բոլոր մեքենաների տեխնիկական հնարավորությունները միանման են։

Alpha Wolf-ի սնուցումը կապահովվի 75 Կվ/ժամ հզորությամբ մարտկոցով։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ 1 լիցքավորմամբ հնարավոր կլինի անցնել 400 – 450 կմ տարածություն։ Մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար մեքենայից կպահանջվի 6,2 վայրկյան, քաշի առավելագույն թույլատրելի չափը 360 կգ է։ Առկա է նաև արագ լիցքավորման (quick charge) համակարգ։ Այս պահին նախնական պատվերով մեքենան կարելի է ձեռք բերել 36-46 հազար ԱՄՆ դոլարով։

Մարսագնաց Perseverance-ը (համառություն) գործի է անցել

Մարսագնացը սկսել է Կարմիր մոլորակի նախնական փորձերը։ Առաջին հերթին Perseverance-ը մի քանի տասնյակ անգամ լազերով կրակել է մոտակա քարերին, ինչի օգնությամբ, օգտագործելով ներդրված սարքավորումները, ձայնագրել է շրջակա միջավայրի ձայները։ Մարսագնացի լրակազմի մեջ է մտնում Super cup անվամբ սարք, որի օգնությամբ կարելի է լազերի տված տեղեկություններով պարզել մոլորակի ֆիզիկական կառուցվածքը։

Սարքավորումը հետազոտում է կարծրություն և նմատանիպ մի շարք այլ պարամետրեր, որոնք ավելի պարզ կդարձնեն Մարսի աշխարհագրությունը։ Ընկերությունը հրապարակել է լազերի օգնությամբ ստացված 30 ձայն։ NASA-ի կարծիքով՝ ձայների անդրադարձերի ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ մարսագնացի համար անտեսանելի և անհասանելի ժայռերի բաղադրությունը։