Երթ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն ասիացիների

91

Մի քանի հարյուր մարդ երթ է կազմակերպել Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ բողոքելով ասիական ծագում ունեցող մարդկանց հանդեպ ատելության դեմ: Այդպիսի ցույցեր տեղի ունեցան Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում և Պիտսբուրգում:

«Ռասիզմի դրսևորումը մեր առօրյա կյանքի մի մասն է, և մեր հասարակությունը փաստորեն լուռ տառապել է շատ երկար ժամանակ», news.ru-ն մեջբերում է Ատլանտայում ակցիայի մասնակիցներից մեկին։

Երթին մասնակցում էին նաև ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ջորջիայից՝ դեմոկրատներ Ջոն Օսոֆը և Ռաֆայել Ուորնոքը: Ցուցարարները հավաքվել էին նահանգապետարանի մոտ գտնվող հրապարակում՝ կոչ անելով դադարեցնել ատելությունն ու բռնությունը ասիական արտաքինով մարդկանց նկատմամբ: