ԵՄ հանձնակատար․ ԵՄ-ին Սպուտնիկ V պատվաստանյութը պետք չէ

119

Եվրոմիությանը պետք չէ ռուսական Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութը: Այս հայտարարությունը TF1 հեռուստաալիքի եթերում արել է Ներքին շուկայի եվրահանձնակատար Թիերի Բրետոնը:

«Մարտից հունիս ամիսներին մենք Եվրոպա կուղարկենք 300 միլիոնից 350 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր: Քանի որ Եվրոպան բժշկական կարգավորիչների կողմից հաստատված ամենաշատ պատվաստանյութեր ունեցող մայրցամաքն է (չորս), մենք պատվաստանյութեր արտադրող առաջին մայրցամաքն ենք: Սպուտնիկ V-ն բացարձակապես պետք չէ: <…> Ինչ վերաբերում է Սպուտնիկ V-ին, ռուսները խնդիրներ ունեն դրա արտադրության հետ, և եթե նրանք օգնության կարիք ունենան, մենք դրան կանդրադառնանք տարվա երկրորդ կեսին, բայց հիմա առաջնահերթությունը տրվում է եվրոպացիներին», ասել է Բրետոնը:

Ըստ նրա, անհրաժեշտ է զանգվածաբար արտադրել և բաշխել արդեն հաստատված պատվաստանյութերը: