Գերմանիայի քաղաքացիներին դուր է եկել Պուտինի դիվանագիտական մոտեցումը

254

Գերմանիայի քաղաքացիներից շատերն իրենց քննարկումներում նշում են, որ Պուտինը փայլուն է պատասխանել Բայդենին: Ոմանք վստահ են, որ նախագահների միջև երկխոսությունը երբեք տեղի չի ունենա: Շատերը նշում են, որ Բայդենի համեմամատ, Դոնալդ Թրամփը շատ ավելի ժողովրդավար էր, գրում է news.ru-ն: Ըստ գերմանացիների՝ Պուտինի պատասխանն այն էր, որ նախագահը չի սպառնացել «հարվածներով» ու «վրեժխնդրությամբ»:

«Հուսանք, որ Բայդենը շատ խնդիրներ չի ստեղծի առաջիկա չորս տարիներին, մինչև Թրամփը կրկին նախագահ դառնա: Պուտինի արձագանքը, ով առաջարկեց քննարկում անցկացնել, շատ արժանի պատասխան էր: Խելացի ու դիվանագիտական», գրում է գերմանական Welt թերթի ընթերցողներից մեկը: