Բայդենին հիասթափեցրել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը

181

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության մասին կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ:

«Թուրքիայի հանկարծակի և չհիմնավորված դուրս գալը Ստամբուլյան կոնվենցիայից խորապես հիասթափեցնող է: Մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունների դեպքերի աճ, այդ թվում` կանանց սպանությունների թվի աճ Թուրքիայում՝ կոնվենցիան ստորագրած առաջին երկրում», Սպիտակ տունը հաղորդում է Բայդենի հայտարարությունը: