Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է․ Տիգրան Աբրահամյան

70

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է և տեղ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում։

Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները՝ անկախ նրանից, թե դրա համար երկիրը, ազգը ինչ գին կվճարեն։

Մի քիչ ամոթ, ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող մարդը, էլ չեմ ասում զինվորականը, նման հայտարարություն չէր տարածի»։