Շատ ավելի ազնիվ կլիներ, որ գնայիք առաջին գիծ, թեկուզև զոհվեիք․․. զոհվածի ծնողը՝ Փաշինյանին

106

Արցախյան Երկրորդ պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մի նոր շեդեվր լսեցի, ինքը՝ գերագույն գլխավոր մանիպուլյատորը,  4 ու կես ամիս երկար մտածելուց հետո որոշել ա մի մեծ զոհաբերություն անի,  պարտությունը վերցնի իր վրա, որ մենք մեզ պարտված չզգանք:  Իսկ ես իրեն ասում եմ. որ շատ ավելի արդարացի և ազնիվ կլիներ , քանի որ հենց դու էիր հայտարարել ԱԺ -ում , որ պատրաստ ես զոհվելու, որ վերցնեիր քո 30 հոգանոց կառավարական ջոկատը, ներառյալ  ԲՏ, ՊՆ, ԿԳՍՄ-ի, վիրուսոլոգ նախարարին, կոկորդիլոս թռցնող մարզպետին, մի հատ բեղավոր անդոն կա դրան, Ալենին, էն ԲԴԽ նախագահի վրա ԱԺ -ում  գողական ժարգոնով հոխորտացող երեսփոխանին , Մանվել Գրիգորյանի կադրերը մոնտաժող Արենին, մի հատ նոր աստղ “սահմանադրագետ” կա Վահագն անունով, որ համ քվեաթերթիկներն ա հաշվում, համ էլ ձեռքի հետ սահմանադրություն ա գրում, մի խոսքով ամենախիզախներին, այնուհետև ինքդ քեզ ընտրեիր ջոկատի հրամանատար,  ինքնաներդաշնակվեիք, այնուհետև մտնեիք Սորոսի գրասենյակ օրհնություն ստանայիք ու գնայիք առաջին գիծ տղերքի կողքին կանգնեիք, Սարդարապատի վերջին կռիվը տալու, դուխ տայիք իրենց, պաշտպանեիք իրենց թուրքական ԱԹՍ-ների հարվածներից:

Թեկուզև զոհվեիք, ինչու ոչ, թե՞ վախենում էիք ձեզ փոխարինող չգտնվեր, թե կարծում էիք ձեր կյանքերը ավելի թանկ են քան մեր երեխաներինը կամ որ սուգը միայն մեր տներում պիտի գա։ Իսկ հիմա եկել ու գնդակահարությունից ե՞ս խոսում: Նման բանի պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը:  Այնպես որ, սեփական պաշտոնի ու աթոռի համար մի ողջ սերունդ, հազարավոր մատաղ կյանքեր զոհաբերած անձը պետք ա ստանա ու կրի իր արժանի պատիժը, և գնդակահարությունը այստեղ ամենամեղմն ու երանելին  կարելի է համարել հանցագործի համար:

Արցախի մեծ մասի կորստի մասին էլ չեմ ասում, որովհետև դա գոնե տեսականորեն կարելի է վերադարձնել,զուտ տեխնիկայի հարց է։ Այդուհանդերձ, հուսով եմ գոնե մի անգամ կկատարես քո իսկ ասած խոսքը, և մենք, ընտրությունների անցկացման դեպքում, հունիսի 21-ին ականատես կլինենք գերագույն  հրամանատարի հրապարակային խոսքի ի կատար ածման այն է՝  գնդակահարության հրապարակի պատի տակ, քանի որ կեսից քիչ ձայն հավաքելը, ամենաընտիր կեղծարարության դեպքում անգամ, քեզ համար ապահովված է»: