Շապիտոյի գլխավոր ծաղրածուն՝ Նիկոլ Փաշինյանն էր․ Միհրդատ Մադաթյան

95

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այօրվա խոսքս ուզում եմ սկսել իմ լավ ընկեր #Melkonyan_Ruben-ին ցիտելով՝ «Արժանապատվության և գիտելիքների զրոյական մակարդակի վրա հենված ՆԵՈՊԱՑԻՖԻԶՄԻ մեկնարկը տրված է…»

Այսօր թույլ տվեք արտահայտվեմ ցիտատներով՝ «…երբ ասում ենք Հայաստանը ռուսամետ է, դա չի նշանակում, թե ռուսամետ է նաեւ Քոչարյանը… Քոչարյանը Հայաստանում ընդամենը կատարում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, երբեմն նաեւ Ռուսաստանի հանձնարարությունները: …Քոչարյանն ինքը Հայաստանի՝ սեփական շահերի մասին պատկերացումների բացակայության մարմնավորում է»։ Չէ իրոք, մի ծիծաղացեք և մի համարեք սա աբսուրդի ժանրից։ Ես հասկանում եմ, որ առնվազն ծիծաղելի ու անգրագետ տեքստ է գրված, ընդ որում հիմա յուրաքանչյուր հայ, վստահորեն կհերքի այս տեքստը անվանելով այն կեղծ, նույնիսկ իմքայլականներն ու իշխանամետները։ Սակայն 2001 թվականի մայիսի 21-ին տպագրված՝ «Մենք ու մեր շահերը» հոդվածում, ազգադավ-վարչապետը այսպիսի «խորը» մտքեր էր հայտնում, ինչով էլ որոշում էր շահել «իր ժողովրդի սերն ու համակրանքը», ԱՅՍԻՆՔՆ՝ ԼԿՏԻԱԲԱՐ ՍՏՈւՄ ԷՐ։

«Ժողովրդի»… մի սուբյեկտի, որի մասին կարելի է ասել՝ non vere existentium (իրապես գոյություն չունեցող)։ Հա, ի միջի այլոց եկեք այստեղ էլ դիմենք պատմության օգնությանը և կտեսնենք, որ օրինակ՝ Ֆրանսիական և Հոկտեմբերյան հեղափոխությունների ժամանակ բոլոր մահապատիժներն իրականացվում էին «ժողովրդի անունից»։ Այո, հատուկ, մի քանի օր առաջ Չարենցյան լալահառաչ ստատուսներ տեղադրողների համար նշեմ, որ Եղիշե Չարենցին և Ակսել Բակունցին գնդակահարել են, որպես «ժողովրդի թշնամիներ», այսինքն ժողովրդի անունից։ Կարծում եք իրապես «ժողովուրդը» դա է կամեցե՞լ… Դուք դա եք կամենու՞մ… Դա ճիշտ է եղե՞լ… Ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանին սատարողներն են կամեցել, որ Չարենցին գնդակահարեն…

Այ հիմա եկեք անդրադառնանք Արագածոտնի մարզում, փոքրաթիվ մանկահասակ և մանկամիտ ամբոխի առջև ելույթ ունեցող մեր ծաղրածուի հանրահայտ արտահայտությանը՝ «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը Հայաստանից գնա, ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նման եմ մարդու, ով կարո՞ղ է փախչել: Եթե իմ ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ: Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովուրդ ջան»։ Նախ եկեք հասկանանք թե ինչ է նշանակում կամ ինչ ի նկատի ունի Փաշինյանը, Հիտլերյան՝ «Իմ ժողովուրդ» եզրույթը արտաբերելուց։ Օրինակ՝ ես և իմ ընկերները, վստահաբար կարող եմ ասել, որ «իր ժողովուրդը» չենք և չենք էլ կարող լինել։ Ասեմ ավելին՝ մենք չենք կարող լինել որևե մեկի ժողովուրդը… Այդ դեպքում ովքե՞ր են «ՓԱԴԻՇԱՀ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՈւՐԴԸ»… Հարցս հռետորական է…

Հիմա երկրորդ հարցս՝ ի՞նչ պետք է անի գիտակից, իրեն հարգող մարդը, ով լսում է մի մարդուց, ով զորակոչի տարիքում, ընդ որում Արցախյան Հերոսամարտի ամենածանր շրջանում ՓԱԽԵԼ Է բանակից, 2008 թվականի մարտի 1-ին, հրահրելով անօրինական անկարգություններ, ՓԱԽԵԼ Է, թողնելով որ 10 մարդ զոհվի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, հայրենիքը վաճառել է ու ՓԱԽԵԼ Ու ԹԱՔՆՎԵԼ բունկերում, առ այսօր շրջում է բազմաքանակ ավտոմատավորների ուղեկցությամբ և շենքերի տանիքներին սնայպերներ շարելով՝ ՓԱԽՉԵԼՈՎ Ու ԹԱՔՆՎԵԼՈՎ «իր ժողովրդից»… ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է՝ «ԵՍ ՆՄԱՆ ԵՄ ՄԱՐԴՈւ, ՈՎ ԿԱՐՈ՞Ղ Է ՓԱԽՉԵԼ…»։ Ինչ եք կարծու՞մ, զավեշտալի չե՞ն այս խոսքերը։ Ես կարծում եմ, որ՝ կամ Փաշինյանը համարում է, որ հայ ազգը հիմնականում բաղկացած է «ծախու ավանակներից»… կամ Արագածոտնում տեղի ունեցած հանդիպմանը, միայն մտավոր հետամնացների և մանկահասակ երեխաների էին բերել։

…Ու Հայաստանի թիվ մեկ դասալիքն ու դավաճանը, «խիզախ նապաստակի» կեցվածքով, դիմելով «իր ժողովրդին» ասում էր՝ «…բա ես փախնո՞ղ տղա եմ…»։ Հարցը չեմ ընդունում որպես հռետորական և պատասխանում եմ՝ «ԱՅՈ՛, ՊՐՆ ՓԱՇԻՆՅԱՆ։ Դուք հենց այն մարդն եք, ով՝

– 18 տարեկանում, 1993 թվականին, Արցախյան Ազատամարտի տարիներին փախել է պարտադիր զին. ծառայությունից, իսկ 2020 թվականին 5000-ից ավելի 18 տարեկան երեխա է զոհել հանձնելով հայրենիքը…

– 2008 թվականի մարտի 1-ին, Ստյոպիկ Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի օգնությամբ, փառավորելով Ձեր հոգին բախում է հրահրել և Ձեր իսկ խոսքերով՝ արդեն «փախած Լևոն Տեր-Պետրոսյանի» հետևից փախել, հրապարակում թողնելով 10 զոհ…

– 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ հանձնել է ադրբեջանցուն և վախենալով ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆԻՑ, առնետի պես փախել ու թաքնվել բունկերում հանգիստ նայելով այն փաստին, որ 5 000-ից ավել հայ հերոս է զոհվել, 15 000-ից ավել հայ հերոս է վիրավորվել, որ կան գերիներ ու անհետ կորածներ։ Դուք այդ ժամանակ, առավոտյան հանգիստ ըմբոշխնել եք Ձեր սև խավիարը և ԱՊՐԵԼ, ասենք թե ինչ գիտեք թե ապրելն ինչ բան է, Ձեր գոյությունն եք պաշտպանել բունկերում…

Եվ մի խոսեք «Ձեր ժողովրդի որոշած գնդակահարության» առաջ տղամարդկայնորեն կանգնելուց, պրն Փաշինյան, քանզի ԴՈւՔ ԻՄ ՃԱՆԱՉԱԾ ԱՄԵՆԱՍՏՈՐ ԵՎ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՆ ԵՔ։ ՊԱՏԻՎ ՈւՆԵՑՈՂ ԼԻՆԵԻՔ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԷԻՔ ԵՂԵԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 ԼՈւՅՍ 10 ԳԻՇԵՐԸ…»։

Մեկընդմիշտ հիշեք՝ #ԿՐԵԼՈւ_ԵՆՔ ու դուք #ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ նաև Ձեր փախուստների համար…

#նիկոլ_դավաճան

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի