Հայաստա՜ն, դու երջանկություն ես

250

Երջանկության միջազգային օրն էր։ Աներևույթ և փոքրիշատե հեքիաթային այս զգացողության ըմբռնումից է կախված կենսական պարզունակ ընթացքի թեթևությունը։ Ի՞նչ է երջանկությունը, եթե ոչ պատրանք։ Եթե ոչ դյուրին մի թովչանք, որ պիտի հարավային հովիկների պես քնքշության ալիքներ բերի մեր տապ օրերին։

Իհարկե, դժվար է կենցաղական ջղաձգումների պահին հիշել այս նուրբ «նոպայի» մասին, սակայն, պետության առանցքային խնդիրների լուծման երազանքը զուգորդվում է երջանիկ ապրելու հույսի հետ։ Ձգտենք հանուր երջանիկին, հանուն հայոց երջանիկին, հանուն մեր համակեցության երանավետ ընթացքին՝ դեպի երջանիկ օրերը, որ պիտի գան, որ պիտի գան…

Հայաստա՜ն, դու երջանկություն ես, դու ազգանուն ես, դու հայրանուն ես, և քո դոշին գրկվելը միակ սփոփանքն է այս աշխարհի բազմաբովանդակ «կրծքերում»։ Ծնողը ծնող է, և հերն անիծած, թե չքավոր է. զավակը երբ հասնում է ինքնուրույնության՝ պետք է սնուցի ծնողին հանուն բարեկեցիկ օրվա…

Մեգերում կապու՜յտ երկինք հուսացող Հայաստան, ես քեզնից բացի չունեմ ուրիշ հեռանկար. դու՛ ես, դու՛ ես երջանկության առասպելը միայն։ Դու և վերջ։