Ըստ պրիմիտիվ ստախոս Նիկոլի ստացվում է, որ սույն թվականի հունվարից մինչև հիմա մեր զոհերի թիվը կրճատվել է․Գագիկ Համբարյան

122

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Երեկ Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված Նիկոլը հայտարարել է, որ մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի…Ըստ ազգադավի այս պահի դրությամբ պատերազմում զոհվածների պաշտոնապես հաստատված թիվը 3250 է, ևս 189 ծնող, ընտանիքի անդամներ ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի…Սա բացահայտ կեղծիք է, որը հենց Նիկոլի կառավարության անդամների հրապարակած տվյալներով էլ կարելի է բացահայտել…

Այսպես, սույն թվականի հունվարի 20-ին դավաճանի տեղակալ Տիգրանն ԱԺ-ում հայտարարել էր, այդ պահի դրությամբ մենք ունենք 3439 զոհ…Իսկ արդեն փետրվարի 13-ին առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մեր զոհերի թիվն արդեն 3577 է, իսկ 428 աճյունից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում…Այսինքն, ըստ պրիմիտիվ ստախոս Նիկոլի ստացվում է, որ սույն թվականի հունվարից մինչև հիմա մեր զոհերի թիվը կրճատվել է, ու դա այն դեպքում, երբ գրեթե ամեն օր Բաքվի կողմից Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների արդյունքում նորանոր աճյուններ են հայտնաբերվում, ինչպես նաև ադրբեջանական կողմն է մեզ փոխանցում մեր զոհերի մարմինները…

Զավեշտը նրանում է, որ մենք ունենք նաև մեծ քանակությամբ անհետ կորածներ ( տարբեր տվյալներով 2000-3500 մարդ), որոնց մեծ մասը ևս, հավանական է ոչ թե գերեվարված են, այլ զոհվել են ռազմական գործողությունների ժամանակ…Որևէ մեկը կարող է բացատրել, թե ինչպես մենք կարող ենք, ըստ պաշտոնական տվյալների, հունվարին ունենալ 3439, փետրվարին՝ 3577, իսկ մարտին՝ 3250 զոհ…Չզարմանաք, եթե զոհվածների թվի մանիպուլյացիայով զբաղվող Նիկոլ Անհողը մինչև ԱԺ ընտրություններ հայտարարի, որ մենք զոհեր ընդհանրապես չունենք ու հաղթել ենք Ադրբեջանին…»։