Brexit-ից հետո առաջին անգամ Եվրոհանձնաժողովը դատական ​​գործընթաց է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ

88

Եվրոհանձնաժողովը միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ավարտից հետո (Brexit) առաջին անգամ այդ երկրի դեմ սկսել է դատական ​​գործընթաց Եվրոպական արդարադատության դատարանում: Այս մասին ասված է Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը:

«Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել սկսել դատական ​​գործընթաց Եվրոպական արդարադատության դատարանում` կապված Ջիբրալթարում հարկային արտոնությունների տեսքով տրամադրված 100 միլիոն եվրոյի անօրինական պետական ​​օգնությունը ամբողջությամբ վերադարձնելու Միացյալ Թագավորության անկարողության հետ», ասված է հայտարարության մեջ: