Apple ընկերության նորամուծությունը` IT ոլորտում

211

Apple ընկերությունն իր վիրտուալ իրականության (VR) աքսեսուարների համար թողարկել է նոր կոնտրոլեր:

Գաղտնիք չէ, որ Apple-ի այս նախագիծը գտնվում էր մշակման փուլում, բայց թե ինչպես էին օգտատերերը ղեկավարելու այն, մինչ օրս գաղտնիք էր։


Հիմա պաշտոնական տեղեկատվություն է տարածվել` ինչպես են պատկերացնում այդ ամենը Կուպերտինում :

Apple-ի պատենտում ցուցադրված են երկու կոնտրոլեր` մատանու տեսքով։ Մատանիները հնարավոր կլինի կրել ցուցամատին ու բթամատին, որոնց միջոցով համակարգը օգտվողի ժեստերը հասկանալու է որպես վիրտուալ սարքի ղեկավարման հրամաններ։

Ինչ վերաբերվում է գարնիտուրին, թողարկման ժամկետների մասով դեռ ստույգ տեղեկություններ չկան։ Bloomberg պարբերականի տվյալներով` մատանին շուկայում կհայտնվի հաջորդ տարի։

Իդեպ, գարնիտուրի համար պատրաստում են հզոր պրոցեսոր։ Չի բացառվում , որ այն կստեղծվի M1 պրոցեսորի հիմքով։ Էկրանը կստանա ավելի մեծ լուծաչափ (разрешение) շուկայում առկա նմանատիպ ապրանքներից, որը, պարզ է, որ
արժեքի վրա ազդեցություն կունենա։