Պուշկովը նախազգուշացրեց նոր սառը պատերազմի սպառնալիքի մասին

209

Սենատոր Ալեքսեյ Պուշկովը ֆրանսիացի մեկնաբան Քրիստիան Մալարին տված հարցազրույցում ասել է, որ կա նոր սառը պատերազմի սպառնալիք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության պատճառով:

«Նոր Սառը պատերազմի վտանգն իսկապես գոյություն ունի: Այն կսկսվի, եթե Բայդենը մոռանա, որ Միացյալ Նահանգները չի կարող հաղթել Ռուսաստանին: Նրանք պետք է ընդունեն այդ փաստը», ասել է Պուշկովը i24news հեռուստաալիքի եթերում:

Նա ավելացրել է, որ ամերիկյան կողմը պետք է շարժվի դեպի Ռուսաստանի հետ արդյունավետ փոխգործակցություն: Դա առաջին հերթին վերաբերում է գլոբալ խնդիրներին, ինչպիսին է, օրինակ, միջուկային անվտանգությունը: