Շվեդիան հայտնում է AstraZeneca-ով պատվաստումից հետո երկրորդ մահվան մասին

243

Շվեդիայի դեղերի վարչությունը ներկայումս հետաքննում է հիվանդի ևս մեկ մահ, որը ենթադրաբար կապված է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կորոնավիրուսային պատրաստուկով պատվաստման հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն Շվեդական ռադիոյի, խոսքը 60 տարեկան տղամարդու մասին է, որը մահացել է պատվաստումից երկու շաբաթ անց: Նա ծանր հիվանդություններ ուներ:

AstraZeneca-ով պատվաստումից հետո արյան մակարդելիության ծանր խանգարումից առաջին մահը, որի մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները, տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Լունդ քաղաքում: Դա 60-ամյա կին էր, որը նախկինում լուրջ հիվանդություններ չի ունեցել: