«Շուշիից ադրբեջանցին իջնում ա Ստեփանակերտ, բուժվում, հետ գնում, իսկ Ադրբեջանը մեր գերիներին պատերազմի հանցագործ է ներկայացնումի». Արմեն Մինասյան

92

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից.

«Որ հայ բժիշկը մարդու կյանք է փրկում՝ անկախ մաշկի գույնից, սեռից տարիքից ու ազգությունից, էտ հրաշալի ա։ Բայց…

Ինձ ո՞վ կբացատրի, ինչի Շուշիից զինվորականը իջնում ա Ստեփանակերտ, բուժվում, ու հավանաբար մի երկու օրից ողջ-առողջ հետ կգնա տուն, իսկ ահա Ադրբեջանը շարունակում ա գերեվարել, ըստ որում՝ քաղաքացիական անձանց, ասում , թե պատերազմի հանցագործ եմ բռնել, ու տակից, ինչպես ասում են, բանակցում ա գերիներին Կարմիր շուկայի հետվփոխելու շուրջ։

Եթե մեր պետությունը սա ա, երաշխավորված ա, որ մի միլիոն հայ գողանալուց հետո Բաքուն Երևանն իրեն հանձնելու պահանջ կներկայացնի»։